Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի տեսախորհրդաժողովի ձեւաչափով

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պլանավորվում Է դեկտեմբերի 4-ին Մոսկվայում անցկացնել տեսախորհրդաժողովի ձեւաչափով, այլ ոչ թե առերես, ինչպես ավելի վաղ պլանավորվել Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարի օգնական Իյա Մալկինան:

«Դեկտեմբերի 4-ին կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, բայց ոչ առերես ձեւաչափով, ինչպես ավելի վաղ պլանավորվել Էր, այլ տեսախորհրդաժողովի ռեժիմով»,-գրել Է նա Facebook-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: