Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 7.1 տոկոս. մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտում անկումը. Արտակ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը, որով չափվում է տնտեսական աճը, ի հեճուկս որոշ հոռետեսական կանխատեսումների, օպերատիվ տվյալներով գրանցել է 7.1 տոկոս աճ: Կրկին աճը մեծամասամբ պայմանավորված է ծառայությունների և արդյունաբերության աճով: Միաժամանակ էլ ավելի են արագացել արտահանման աճի տեմպերը՝ կազմելով 7.9 տոկոս:
Մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտում անկումը»: