Կրակոցներ են հնչել Երևանի Կիլիկիա թաղամասում

Այսօր Երևանում կրակոցներ են հնչել. ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:  

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: