Երևանում բողոքի հիման վրա ստուգումներ են կատարվել կաթնամթերքի խոշոր արտադրությունում և սպորտային բազմապրոֆիլ համալիրում․ Տեսանյութ

Երևանում բողոքի հիմքով դիտարկվել են կաթնամթերքի խոշոր արտադրություն և սպորտային բազմապրոֆիլ համալիր։

Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։

Կաթնամթերքի արտադրությունում ախտահանման և ջերմաչափման գրանցամատյան չեն ներկայացրել, բայց հավաստիացրել են, որ լրացնում են, չեն ունեցել նաև խոհանոցային օդափոխվող առանձնացված տարածք։ 

Տեսանյութը՝ այստեղ