Ադրբեջանի հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները: