ՀԱԿ անդամը` Դավիթ Շահնազարյանի մասին. «Ոչինչ, առանցքային դեմքերն անփոխարինելի չեն»

ՀԱԿ անդամը` Դավիթ Շահնազարյանի մասին. «Ոչինչ, առանցքային դեմքերն անփոխարինելի չեն»
ՀԱԿ անդամը` Դավիթ Շահնազարյանի մասին. «Ոչինչ, առանցքային դեմքերն անփոխարինելի չեն»

«Կոնկրետ մենք այն կուսակցությունն ենք, որ Քոչարյանի վերադարձին դեմ է ընդհանրապես: Դա կարող եմ ասել: Դա իր անձնական կարծիքն է, ես չեմ ուզում մեկնաբանել, թե ինչու է ինքը այդպես ասում: Ես չգիտեմ՝ ինքը ինչ է նկատի ունեցել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, Արմենակ Դովլաթյանն այսպես մեկնաբանեց 1in.am-ին տված հարցազրույցում Դավիթ Շահնազարյանի արտահայտած այն տեսակետը, որ ՀԱԿ-ն ամեն ինչ արեց, որ կանաչ լույս վառի քոչարյանիզմի համար եւ որ քոչարյանիզմը վերակենդանացել է քաղաքական դաշտում` Կոնգրեսի ջանքերի շնորհիվ:

Դավիթ Շահնազարյանը նաեւ ասել է, որ երբ նավը 180 աստիճան շրջադարձ է կատարում, ուղեւորներից շատերին թվում է, թե իրենք դեռ ճիշտ ուղղությամբ են շարժվում: Մեր հարցին՝ գուցե Դուք է՞լ եք այդ ուղեւորների թվին պատկանում, դեռ չեք գիտակցում, որ ձեր նավն իր ուղղությունը փոխել է` նա պատասխանեց. «Չեմ կարծում: Չէի ասի այդպես»: Նա վստահեցրեց, որ առայժմ ՀԱԿ-ը չի դավաճանում իր սկզբունքները: Մեր հարցին` ԲՀԿ-ի հետ համագործակցելով է՞լ ՀԱԿ-ը իր ուղղությունը չի փոխում` պարոն Դովլաթյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի հետ առանձնապես որեւէ համագործակցություն չկա. «Եթե դուք որոշել եք, որ ՀԱԿ-ի ուղղությունը, ճանապարհը ԲՀԿ-ի հետ է ընտրված `կարող է»: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ էին նշանակում առաջին նախագահի ելույթները` նա պատասխանեց. «Ելույթները դա վերլուծություններ են, դա քաղաքական ուղղություն չի»:

Դիտարկմանը, որ ՀԱԿ անդամներն այս ընթացքում չեն հաստատում ու չեն ընդունում, որ ԲՀԿ-ն էլ է ընտրակաշառք բաժանել` նա արձագանքեց, որ նման գնահատականի ոչ մի տեղ չի հանդիպել. «ՀԱԿ-ի որեւէ ներկայացուցիչ չի ասել, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել, ոչ էլ հաստատել է դա»: Մենք հետաքրքրվեցինք` այդ դեպքում Դուք ի՞նչ եք կարծում` ԲՀԿ-ն բաժանե՞լ է ընտրակաշառք, թե՞ չի բաժանել` պարոն Դովլաթյանը պատասխանեց. «Ես հիմա այդ հարցով մեկնաբանություններ չեմ ուզում տալ»:Կարդալ ավելին