«Եռաբլուր»-ում ծառատունկ է իրականացվել

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլի 8-ին ծառատունկ է իրականացվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ծառատունկը նպատակ ունի հիմնել Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ։