Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
«Այդպիսի քննարկումներ չունենք: Ես անկուսակցական եմ և ստանձնել եմ քաղաքապետի պարտականությունները, որպեսզի կառավարեմ այն ծրագրերը, որ սկսել եմ, միևնույն ժամանակ ապահովեմ այն խզվածությունը, որ առկա էր գործադիր, օրենսդիր մարմինների ու ավագանու միջև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Սարգսյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: Նա նշեց նաև, որ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջաններում սպասվում են կադրային փոփոխություններ: