Ստեփանակերտի առավոտյան հրթիռակոծության հետևանքները․ Լուսանկարներ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ չնայած հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած պայմանավորվածությանը՝ քաղաքացիական բնակավայրերը չթիրախավորելու մասին, այսօր առավոտյան հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական շուկան։