Միխեիլ Սաակաշվիլին նշել է հացադուլի դադարեցման պայմանները

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտնել է, որ իր պաշտպանյալը կշարունակի հացադուլը, քանի դեռ իրեն չեն ազատել բանտից:

Վրացի քաղաքական գործիչը պահանջում է նաև ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իր պատճառով:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես հացադուլ եմ հայտարարել և ցանկանում եմ իմանաք՝ չեմ դադարեցնի այն, մինչև ես և իմ պատճառով ձերբակալված մարդիկ ազատ չարձակվեն»,-ասվում է Սաակաշվիլիի հայտարարության մեջ: