Ոչ կանոնավոր չվերթեր դեպի Ֆրանսիա, Նիդերլանդներ և Գերմանիա` Երեւանից

ALK ավիաուղիները հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 25-ը ոչ կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան- Լիոն (Ֆրանսիա)- Երևան, Երևան- Էյնդհովեն (Նիդերլանդներ)- Երևան և Երևան- Համբուրգ (Գերմանիա)- Երևան երթուղիներով:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ: Դեպի Լիոն չվերթերը կիրականացվեն հինգշաբթի օրերին, դեպի էյնդհովեն՝ ուրբաթ օրերին, իսկ դեպի Համբուրգ՝ շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։