Ռուսաստանի հայերը առաջիկա օրերին սպասվող չարտերային չվերթներով կվերադառնան հայրենիք․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երեկ տեղեկացրել էի, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած և անելանելի վիճակում հայտնված մեր հարյուրավոր քաղաքացիներ զրկված են ընդհուպ կացարանից ու կենսապահովման նվազագույն պայմաններից: Խնդրել էի այդպիսի իրավիճակում հայտնված Ռուսաստանում գտնվող մեր համաքաղաքացիներին որևէ միջոցով կապ հաստատել ինձ հետ, փոխանցել իրենց տվյալները։

Ուրախությամբ ուզում եմ տեղեկացրել, որ իմ այդ կոչին արձագանքել են Ռուաստանի տարբեր քաղաքաներում գտնվող մեր հարյուրավոր համաքաղաքացիներ։

Մեր համաքաղաքացիների տվայլնեորվ լրացված ցուցակները ես արդեն իսկ փոխանցել եմ Ռուաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին, ում հետ սորտորեն համագործակցում ենք՝ մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու խնդրի լուծման նպատակով:

Այդ տվյալների հիման վրա Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները կապ կհաստատեն այդ երկրի տարբեր քաղաքաներում գտնվող մեր հայրենակիցների հետ՝ առաջիկա օրերին սպասվող չարտերային չվերթներում նրանց ընդգրկելու և դեպի հայրենիք նրանց վերադարձը կազմակերպելու նպատակով:

Շնորհակալություն Ռուսաստանում Հայաստանի դեսպանին ու դեսպանատան անձնակազմին՝ այս անչափ կարևոր խնդրի լուծման հարցում օպերատիվ ու կազմակերպված գործելու համար»: