Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, հունիսի 13-ին, ժամը 14։00-ին կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ։
Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։
Նիստն առցանց կհեռարձակվի ուղիղ եթերով` Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ֆեյսբուքյան էջով:
Ելնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունից` խնդրում ենք նիստին հետևել առցանց»: