Մովսես Հակոբյանը ռազմական ագրեսիան սկսելու առաջին օրից Ստեփանակերտում է՝ պահանջված տեղում․ Արցախի նախագահի խոսնակ

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքելով տարբեր հրապարակումների գրել է․

Պատերազմական այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր տիպի ապատեղեկատվություններով: Վերջերս նմանատիպ մի տեղեկություն էլ կարդացի գեներալ Մովսես Հակոբյանի մասին, ով ռազմական ագրեսիան սկսելու առաջին օրից Ստեփանակերտում է՝ պահանջված տեղում։