Պետրոս Ղազարյանը հիշել է. «Անկապ տոնական հուշեր»

Պետրոս Ղազարյանը հիշել է. «Անկապ տոնական հուշեր»
Պետրոս Ղազարյանը հիշել է. «Անկապ տոնական հուշեր»

Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը մայիսի 28-ի տոնական օրով հուշերի գիրկն է ընկել` հիշելով բանակային տարիները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ, նա պատկերավոր մանրամասներ է ներկայացնում, որը կարող եք կարդալ ստորեւ: 

«Երբ կարագը փոխարինում էր յուղանման զանգվածին `ուրեմն տոն էր, իսկ երբ ծածկում էր գարին՝ ուրեմն կարևոր տոն էր:

Մայիսի 28-ին մեր զորամասում ճաշի ժամանակ կարագը պատիվ էր ունենում ծածկել ոչ միայն գարին, այլեւ հնդկաձավարը, ինչն ուղղակի ահազանգ էր, որ զորամասում էս տոնական օրով վերևից մարդ կա:

Մինչ նախարարության մարդը կգար ճաշարան, հայտնվում էր Կամանդիրը և փորձում էր ցույց տալ, որ ինքը մեզանից մեկն է՝ ինչը սկսվում էր մեր աչքի առաջ հրամկազմին հաթաթա տալով և զինվորի հացը գողացողին մայր հայհոյելով:

Եվ իրոք, Կամանդիրի ադյուտանտը պատմում էր, որ մայիսի 28-ին ինքը ճաշարանը փակվելուց հետո ավանդական գրեչկան և կարագը պահեստից չէր տանում վերջինիս վիլիս:

Այդ օրը սահմանափակվում էր միայն մսով: Ես մի տեսակ սիրում էի մեր Կամանդիրին, նա գողանում էր խղճով, և համառ շշուկներ էին պտտվում, որ Կամանդիրը տեղյակ է, թե ինչպես են հրազդանցիներն ու իջևանցիները դաժան ծեծի ենթարկել մի քանի լենինականցու, որոնք մեր չաստի ընդդիմությունն էին կազմում այսօրվա չափանիշներով:

Լենինականցիներից երկուսը մեկ շաբաթ պառկեցին, բայց Կամանդիրը ոչինչ չիմացավ:

Չգիտեմ ինչու՝ այս ամենը մտքիս եկավ: Անկապ տոնական հուշեր )))»,-գրում է Պետրոս Ղազարյանը` վերհիշելով անցյալը:

© Medialab.am