Հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սննդի կետում

«Օգոստոսի 20-ին, Ժամը 13:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է  բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող սննդի կետում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։