Այրված,մոխրացած զինվորների մեջ մեղադրյալներ էն փնտրում.Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Կառավարության նիստին վարչապետի գլխավորությամբ այրված,մոխրացած զինվորների մեջ մեղադրյալներ էին փնտրում,մեղադրանք էին առաջ քաշում,այնինչ մեղադրյալներն իրենց կողքին են։Թշնամու կրակի տակ գտնվող գյուղում,ավելի քան 10 տարուց ավելի լքված ավերակ տանն են տեղավորել զինվորներին և ահա ողբերգական ելքը։

Ու հիմա փորձում են մաքրվել,ոչ մի պատասխանատվություն կամ մարդկային դրսևորում:11 ընտանիք է ապրում Ազատ գյուղում, որոնց աչքի առջև այրվել մոխրացել են զինվորները ու որևէ մեկը պատասխանատուներից չի այցելում լքված այդ գյուղը,այդ 11 ընտանիքին, որոնք խորապես ապրել են ողբերգությունը։Մի հատ կողքից ձեզ նայեք։ Զարհուրելի է»։