«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը չի չեղարկվել.ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը գրում է.

«Սիրելի քաղաքացիներ, Քիչ առաջ կեղծ լուրեր են տարածվել, թե հունիսի 18-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը չեղարկվել է:

Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, հենց այսօր Հանրապետության Հրապարակում սկսվել են հանրահավաքի կազմակերպման տեխնիկական աշխատանքները:

Քարոզարշավի հաջող ընթացքը որևէ մեկը չի կարող կասեցնել»:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբ12.06.2021