Սեպտեմբերի 8-ի առավոտյան Երուսաղեմում հրաձգության հետևանքով առնվազն վեց մարդ է սպանվել, իսկ մի քանիսը վիրավորվել։ Իսրայելական շտապօգնության ծառայությունները հայտնել են, որ բուժօգնություն են ցուցաբերել նաև վեց ծանր վիրավորի։ Լուրը հաղորդում է CNN-ը։
Իսրայելի ոստիկանության հաղորդմամբ՝ երկու հարձակվող մեքենայով հասել են Ռամոթի խաչմերուկ և կրակ բացել կանգառում գտնվող մարդկանց ուղղությամբ։ Դեպքի վայրում գտնվող անվտանգության աշխատակիցը և մի քաղաքացի պատասխան կրակ են բացել ու սպանել հարձակվողներին։
Այս հարձակումը ամենաարյունալին է Երուսաղեմում 2023 թվականից ի վեր, երբ պաղեստինցի մի տղամարդ կրակ էր բացել և սպանել յոթ մարդու՝ քաղաքի սինագոգի մոտ։
ՀԱՄԱՍ խմբավորումը, թեև չի վերցրել պատասխանատվությունը տեղի ունեցածի համար, սակայն հայտարարությամբ ողջունել է հարձակումը։



















