«Հեղափոխական էյֆորիան անցավ, եկել է լուրջ խոսակցությունների ժամանակը». Ստեփան Դանիելյան

«Հեղափոխական էյֆորիան անցավ,  եկել է լուրջ խոսակցությունների ժամանակը». Ստեփան Դանիելյան
«Հեղափոխական էյֆորիան անցավ, եկել է լուրջ խոսակցությունների ժամանակը». Ստեփան Դանիելյան

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը ներքաղաքական ներկա իրավիճակի մասին ներկայացնում ենք ստորեւ:

«Հեղափոխական էյֆորիան անցավ, այդ փուլը համարենք վերջացած, եկել է լուրջ խոսակցությունների ժամանակը:

Թե իշխող կուսակցության, և թե իրենց ընդդիմադիր համարողների համար դժվար ժամանակներ են սկսվում, նախընտրական քարոզչության ժամաակ պետք է լուծումներ առաջարկեն: «Ժողովրդի իշխանություն», «սև-սպիտակ», «մասնակցում ենք, որ լինենք ընդդիմություն» և նմանատիպ անբովանդակ ու պարզունակ արտահայտությունները կորցրել են իրենց իմաստը:

Բոլոր մասնակիցները պետք է պոտենցիալ ընտրողներին համոզեն, որ տնից դուրս գան ու գնան ընտրատեղամասեր: Դժվար գործ է լինելու:

Մասնավորապես ինձ ընտրատեղամաս ներկայանալ կարող է համոզել այն ուժը, ով կհայտարարի, որ մեկ տարվա ընթացքում կանեն ամեն ինչ, որ արտահերթ ԱԺ ընտրություններ կկազմակերպեն: Դրա մեթոդը արդեն գիտենք, իսկ եթե բոլորը դա ասեն, արդեն կարող ենք համարել, որ պետական մտածողությունն են սկսել ձեռք բերել:

Իսկ մինչ այդ պետք է մի շարք փոփոխություններ մտցնեն Ընտրական օրենսգրքում, Կուսակցությունների մասին օրենքում (նաև բոլոր կուսակցությունների վերագրանցման պահանջի ըստ այդ օրենքի պահանջների), սահմանադրության փոփոխություններ (Ոստիկանության և ԱԱԾ-ի նախարարություններ դարձնելը, նախագահի լիազորությունների լայնացում, նախարարների ու դեսպանների պարտադիր հաստատում պառլամենտի կողմից, դատական համակարգի անկախության մեխանիզմների ստեղծում և այլն):

Սա է եկող խորհրդարանի (ժամանակավոր խորհրդարանի, կամ անունը դնենք «Կարճ Խարհրդարան») գլխավոր կոչումը: Այդ ամենը պետք է արվի լայն հանրային քննարկումների միջոցով, որտեղ նոր պատգամավորները պետք է ներկայանան առանց կոստյումների ու փոխկապների:

Այսինքն պետք է արվի այն ամենը, ինչը խոստացավ և չարեց Նիկոլ Փաշինյանը»: