Ապրիլի 25-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրել է․

Ինչպես մասնակցել համապետական ծառատունկինԱպրիլի 25-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։Նախատեսվում է տնկել 300.000 ծառ։Բաշխումն ըստ մարզերի՝

Արագածոտնի մարզ – 7000 տնկի,Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Արագածոտնի մարզպետարան +374 232 3 30 25

Արարատի մարզ- 7000 տնկի,Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Արարատի մարզպետարան +374 235 2 51 09

Արմավիրի մարզ – 6000 տնկի,Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Արմավիրի մարզպետարան +374 237 2 38 50

Գեղարքունիքի մարզ –8000 տնկի,Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Գեղարքունիքի մարզպետարան +374 60 65 06 24

Կոտայքի մարզ – 10.000 տնկի,Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Կոտայքի մարզպետարան +374 223 2 32 40

Լոռու մարզ-7000 տնկի,Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Լոռու մարզպետարան + 374 322 4 30 99

Շիրակի մարզ – 10.000 տնկի,Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Շիրակի մարզպետարան + 374 312 4 90 00/115

Սյունիքի մարզ – 7000 տնկի,Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Սյունիքի մարզպետարան +374 285 4 42 93

Տավուշի մարզ – 6000 տնկի,Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Տավուշի մարզպետարան +374 263 4 22 40

Վայոց ձորի մարզ – 7000 տնկի,Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Վայոց ձորի մարզպետարան +374 281 2 30 50։Երևան քաղաքում տնկվելու է 25.000 տնկի։

Եվս 200.000 տնկի ՇՄ նախարարությունը նախատեսել է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների եւ այլ գերատեսչությունների հետ համատեղ տնկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բացառապես բոլոր մարզային անտառտնտեսությունների տնկարկներում (ավելի քան 60հա) տնկելու համար։Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ հեռ․՝ (010) 65 17 38, էլ հասցե՝ [email protected]։Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարեւոր միջոցառման։