Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ խորհրդատվությունների նպատակով: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Աշխատանքային այցով Մոսկվայում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ծրագրված է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։