ԿԸՀ-ն նիստում կհաստատի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 9:30-ին,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում տեղի կունենա  ԿԸՀ նիստ: Նիստի օրակարգում ներառված է 3 հարց․

1․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին

2.Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը Իմ Քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմում

3.2020 թվականի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին»,- ասված է ՀՀ ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։