Հունիսի 13-ին, ժամը 11:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի վերջնամասում շունն ընկել է դիտահորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները շանն անվնաս դուրս են բերել դիտահորից, տեղեկացնում է ԱԻՆ-ը։