Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ․ ՄԻՊ

Արման Թաթոյան

«Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն: Իրական պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու կոչել Track II Peacebuilding»,- Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Բայց այդ փորձագետները լցված են եղել նույնքան ատելությամբ ու թշնամանքով: Օրինակ` 2016թ. «Բաքու» կամ 2017 թ. «Բաքու-Թբիլիսի» պլատֆորմները: Ադրբեջանական այդ «խաղաղասիրական» ծրագրերը իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել, դրանց միշտ նախորդել կամ հաջորդել են դաժանություններով ուղեկցվող պատերազմական գործողություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ նորից ընդգծում է՝ մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»,- նշված է գրառման մեջ: