Պուտինը և Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում սկզբունքային գնահատական է տվել ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև շարունակվող բանակցային գործընթացին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին  հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Ստամբուլում ռուս եւ ուկրաինացի ներկայացուցիչների միջև բանակցությունների փուլն անցկացնելուն աջակցելու համար:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նաև քննարկել են հումանիտար հարցերը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում:

Բացի այդ, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հարցերին։