Մետրոպոլիտենի պարզաբանումը՝ կայարանից պատմական Հայաստանի քարտեզը հանելու վերաբերյալ

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել պատմական Հայաստանի քարտեզը «Հանրապետության հրապարակ» կայարանից հանելու տեղեկության մասին:Պարզաբանման մեջ ասվում է.

«Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է պատմական Հայաստանի քարտեզը, տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․ թ․ մայիսի 29-ին՝ մաշվածության ու խամրածության պատճառով։

Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․ թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ»: