Վրաստանում կորոնավիրուսից 1 օրում 30 մարդ է մահացել.Factor

Սեպտեմբերի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 132 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տրամադրվում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 956 մարդ, մահացել է 30 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 606 492, այստեղից ապաքինվել է 576 498 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 817:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 798 փորձարկում, այդ թվում 10 317-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 481-ը՝ «PCR» թեստով: Դրականության օրական ցուցանիշը՝ 5,44% է, վերջին 14 օրվանը՝ 6,49%, վերջին 7 օրվանը՝ 6,04%: Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 742 547 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 12 402 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 45 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 602 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 840 անձ: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Այս մասին հայտնում է factor.am-ը: