Եթե ներդրումները պակասել են, պատճառներից մեկն էլ , Ձեր ժամանակ, այդ ներդրումները լափելու ծավալներն են. Ռոբերտ Մելքոնյանը` Օսկանյանին

Եթե ներդրումները պակասել են, պատճառներից մեկն էլ , Ձեր ժամանակ, այդ ներդրումները լափելու ծավալներն են. Ռոբերտ Մելքոնյանը` Օսկանյանին
Եթե ներդրումները պակասել են, պատճառներից մեկն էլ , Ձեր ժամանակ, այդ ներդրումները լափելու ծավալներն են. Ռոբերտ Մելքոնյանը` Օսկանյանին

Այս անգամ, արդեն նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, իր Ֆեյսբուկի էջում դիմել է ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, փաստացի պատասխանելով վերջինիս` սոցիալական ցանցում արած Հայաստանի օտարերկրյա ներդրումների մտահոգիչ վիճակի մասին գրառմանը:
«Օսկանյանը պաշտոնավարման ժամանակ գունավոր` շատ գունավոր ակնոցներով էր նայում կյանքին…
Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է թողել Հայաստանում օտարերկրյա ներդրումների մտահոգիչ վիճակագրության վերաբերյալ:

Հայաստա~ն, լսո՞ւմ ես: Պ. Օսկանյանի աչքերը նոր են բացվել, նոր է սկսել տարբերել սեւը` սպիտակից, նոր է սկսել տեսնել կյանքում տեղ գտած թերությունները: Եթե ներդրումները պակասել են պ. Օսկանյան, ապա պատճառներից մեկն էլ նախորդ տարիներին, երբ Դուք նախարար էիք այդ ներդրումները լափելու ծավալներն էին, որոնք այն ժամանակ չէիք նկատում…

Պարոն Օսկանյան այդ նո՞ր նկատեցիք մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշները, արտագաղթը, ինչ է, երբ նախարար էիք, անվտանգության խորհրդի անդամ, այն ժամանակ ամեն ինչ իդեալակա՞ն էր, մտահոգիչ ոչ մի բան չկա՞ր, թե՞ Ձեր կյանքն էր շատ բարեկեցիկ ու նման մանր-մունր բաները չէիք նկատում, եւ հենց դարձաք քաղաքական գործիչ, պատգամավոր` գունավոր ակնոցնրը հանեցիք ու լուսավորվեցիք, դարձաք ամենատես, պայծառատես Վանգան…

Բա Եվրամիության պատվիրակությո՞ւնը: Պատկերացնում ե՞ք , մեկնաբանելով նախկին արտգործնախարարի դեմ հարուցված քրեական գործը, մատ է թափ տալիս, թե իրենք ուշադիր հետեւել են եւ հետեւելու են «Սիվիլիթաս» հիմնադրամի գործի շուրջ զարգացումներին, մեղադրելով իրավապահպաններին արդարադատության խտրական կիրառման մեջ:

Ի՞նչ խտրականություն, ա’յ կեղծ, արհեստական ժպիտով` երկակի, եռակի ստանդարտների եւ խտրականության կնքահայրեր ու մայրեր…

Մոռացե՞լ եք: Բա’ Կոսովոն, բա’ Ղարաբաղը, բա մյուս խտրականությունները, ի սեր Աստծո գոնե Դուք մի խոսեք խտրականությունից… »

Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարար եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`(առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գումարի եկամուտներն օրինականացնելու համար):

Նա մեղադրանքը չի ընդունել, եւ շարունակում է պնդել, որ իր եւ ԲՀԿ դեմ քաղաքական հետապնդում է իրականցվում:

© Medialab.am