Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավն է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նշեց, որ, իր գնահատմամբ, ռուսական զենքն ամենալավն է, իսկ պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնության գործողություններն առավելագույնս դաշնակցային են եղել Հայաստանի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է, ես համարում եմ, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները պատերազմի ընթացքում առավելագույնս դաշնակցային են եղել, ու համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել, ոչ պակաս լավ հայտնի են նաև մեր ռուս գործընկերներին»,- ասաց Սիմոնյանը: