Հայկական երգչախմբին հրավիրել են Ռավեննայի փառատոնին


Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Ալիգիերի Դանթեի մահվան 700-ամյակի կապակցությամբ հրավիրված է մասնակցելու Ռավեննայի փառատոնին Քերուբինիի նվագախմբի հետ։

Համերգը Ռավեննայում կկայանա հուլիսի 1-ին աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։

Նույն համերգը վերոնշյալ կազմով կկայանա հուլիսի 4-ին Երևանի օպերային թատրոնում։ Կհնչեն Հայդնի, Մոցարտի, Շուբերտի, Մանսուրյանի ստեղծագործությունները։