Ձերբակալվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը. «Ազատություն»

«Ազատության» տեղեկություններով ձերբակալվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը: Նա ևս անցնում է ՀԷՑ-ի չարաշահումների գործով: 2018-ին ապրիլին նա նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ փոխարինելով Արմեն Գևորգյանին:

Մինչ այդ աշխատել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմում, որպես Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: ՀԷՑ-ի չարաշահումների գործով այսօր ձերբակալվել է նաև միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը: Սեփականատիրոջը կասկածում են կազմակերպված եղանակով ՀԷՑ-ին 64.5 միլիարդ դրամի կամ մոտ 180 միլիոն դոլարի վնաս պատճառելու մեջ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում