Մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

Երևանի  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում,  մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:

Այն կանցկացվի նոյեմբերի 18-20-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո: