Իրանում կորոնավիրուսի եւ Նովրուզին Հայաստան այցելող իրանցիների մասին. Օգտագործել հավելյալ գործիքակազմ՝ վիրուսի տարածումը մեր երկրում կանխարգելելու համար

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը գրում է.

«#Իրանում կորոնավիրուսի տարածման մասին խոսում է արդեն և Իրանի պաշտոնական մամուլը, և միջազգայինը:

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցները փորձում են հավաքել տեղեկություն այս պահին Իրանում ՀՀ քաղաքացիների գտնվելու մասին:

Սակայն կարծում եմ՝ անհրաժեշտ է օգտագործել հավելյալ գործիքակազմ կանխարգելու այդ հիվանդության տարածումը նաև մեր երկրում:

Չմոռանաք, որ մարտի 21-ին իրանցիները նշելու են Նովրուզը, իսկ այդ շրջանում նրանք սիրում են ճանապարհորդել:

Նշեմ, որ Իրաքը՝ լինելով ևս Իրանի հարևան, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ դադարեցրել է առանց վիզայի արտոնագրի մուտքն ու ելքը իր երկիր:

Վստահ եմ, իրանական կողմը ըմբռնումով կմոտենա նաև մեր նմանատիպ քայլին: Սա բնավ չի նշանակում հարաբերություններում նահանջ, այլ պարզապես կանխարգելիչ միջոցառում կհամարվի»:

#Իրանում կորոնավիրուսի տարածման մասին խոսում է արդեն և Իրանի պաշտոնական մամուլը, և միջազգայինը: ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան…

Gepostet von Gohar Iskandaryan am Freitag, 21. Februar 2020