Հայաստանում և Արցախում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարված

The war in Artsakh is over, but the burials of the fallen soldiers continue in Yerablur Military Memorial Cemetery in Yerevan, Armenia

Լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 40-րդ օրը, և դեկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանում ու Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ոգեկոչելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ նահատակների հիշատակը:

Սգո արարողության շրջանակներում քաղաքացիները կարող են հարգանքի տուրք մատուցել Եռաբլուր պանթեոնում:

Ըստ հայաստանյան օրենսդրության, սգո օրերին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցում: Դրոշի վերևի հատվածում պետք է ամրացվի սև ժապավեն:

Դեկտեմբերի 20-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Հայաստանի եկեղեցիներում՝ Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։