ՀՔԾ-ն Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել. վերականգնվել է 800 միլիոն դրամ

ՀՔԾ-ն Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել. վերականգնվել է 800 միլիոն դրամ
ՀՔԾ-ն Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել. վերականգնվել է 800 միլիոն դրամ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): 

«Արմենպրես»-ի հարցման ի պատասխան այս մասին ասաց  ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ:

«Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է, քննությունը շարունակվում է»,- նշեց  Օհանջանյանը: