Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակոցների ու դրա հետևանքով հասցված վնասների մասին։
ՊՆ-ից տեղեկացրել էին, որ այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել։