«Իսկ ու՞ր էին այդ ոստիկանները, երբ մարդ էին սպանում». ակցիայի մասնակիցները վերադառնում են «Հարսնաքար»

«Իսկ ու՞ր էին այդ ոստիկանները, երբ մարդ էին սպանում». ակցիայի մասնակիցները վերադառնում են «Հարսնաքար»
«Իսկ ու՞ր էին այդ ոստիկանները, երբ մարդ էին սպանում». ակցիայի մասնակիցները վերադառնում են «Հարսնաքար»

5 րոպե մեջքով ՀՀԿ դեռեւս պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «ապարանքի» մոտ Վահե Ավետյանի հիշատակին հարգանքի լռության րոպեններից հետո, բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցները սկսեցին միաձայն «նեմեց մարդասպան» վանկարկել:
Ինչպես տեղեկացնում են «Մեդիալաբի» լրագրողները, բազմաթիվ ոստիկանները շրջապատել էին Ռուբեն Հայրապետյանի տունը, ուղեկցնում են բողոքի երթի մասնակիցներին:
«Իսկ ու՞ր էին այս ոստիկանները, երբ մարդ էին սպանում, թփերի մեջ թաքնվա՞ծ էին»,-բարձր բոլորին դիմեց Վարդգես Գասպարին, որին կրկին հետեւեցին «նեմեց մարդասպան» վանկարկումները:
Փորձելով հանդարտեցնել խիստ լարված իրավիճակը, «Ժառանգության» նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց, թե «ոստիկաները ծառայության մեջ են եւ պետք չէ նրանց մեղադրել»:

Բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցները, որոնց մեջ հայտնի հասարակական գործիչներ, քաղաքական դեմքերը, ակտիվիստներ եւ երկրի համար մտահոգ քաղաքացիները կրկին շարժվում են «Հարսնաքարի» ուղղությամբ, ուր նրանց թույլ չտվեցին ի հիշատակ Վահե Ավետյանի մոմավառություն իրականացնել:

Չնայած Ռուբեն Հայրապետյանի խիստ զգայական  նամակին՝ «ամեն ինչ կտայի, որ այս այն», եւ մանդատը վայր դնելու մասին հայտարարությանն, այսօր ոչ միայն աննախադեպ այլեւ անսպասելի բռնություն է կիրառվեց «Հարսնաքար» ռեստորանի մոտ նախատեսված մոմավառություն բողոքի ակցիայի մասնակիցների հանդեպ: Ուժայինները սեռական բնույթի հայհոյանքներ տեղացին մասնակիցների հասցեին, ոմանց, ինչպես նաեւ «Մեդիալաբի» լրագրողին բռնության ենթարկեցին:

Ինչպես «Հարսնաքարից» տեղեկացրել էին «Մեդիալաբի» լրագրողները, փողոցով մեկ ցաքուցրիվ էին եղած մոմավառության համար նախատեսված մոմերն ու այդ նպատակի համար նախատեսված բաժակները:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատողների կողմից վայրագ ծեծի ենթարկվելու հետեւանքով, 12 օր անց՝ հունիսի 29-ին ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացավ հոսպիտալում: Վահե Ավետյանի մահը հազարավոր մարդկանց հանեց փողոց՝ պայքարելու արդարության եւ մեղավորներին արժանի պատժի արժանացնելու համար:

Ավելի ուշ «Մեդիալաբի» ֆոտոպատմությունն ու տեսանյութը՝ այսօրվա բողոքի ակցիայի վերաբերյալ:

© Medialab.am