«Մանկական Եվրատեսիլ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ շրջանառվում են կեղծ տոմսեր:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի ժյուրիի շոուի և մրցույթի համար վավեր են բացառապես tomsarkgh.am-ի և Telcell ընկերության միջոցով ձեռք բերված տոմսերը։
Զգուշացնում ենք, որ շրջանառվում են կեղծ տոմսեր:
Եղեք զգոն և այլ անձանցից կամ ընկերություններից տոմսեր ձեռք մի բերեք։ Կեղծ տոմսերով մուտքը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր չի թույլատրվելու»: