Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է թափանցել ցանկացած օրգան և հյուսվածք. վարակաբան

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքն ու թոքի բջիջները, այլև արտաթոքային բազմաթիվ օրգաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 6-ին կազմակերպված առցանց քննարկման ընթացքում ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը:

«COVID-19-ը կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքն ու թոքի բջիջները, այլև արտաթոքային բազմաթիվ օրգաններ՝ սիրտը, երիկամներն, արյունատար անոթները, կենտրոնական նյարդային համակարգն ամբողջությամբ, որի մեջ մտնում է գլխուղեղը, ողնուղեղը։ Նեյրո-Covid հասկացություն ունենք, սա նշանակում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է թափանցել ցանկացած օրգաններ և հյուսվածքներ, մասնավորապես ուղեղի հյուսվածք, ախտահարելով կենտրոնական նյարդային համակարգն ամբողջությամբ»,- ասաց Ղազինյանը:

Վարակաբանը նշեց, որ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը բնորոշ է ծանր ընթացքին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։