Ակտիվություն, ընտրակեղծիքներ, «հանուն Հայաստանի». Նախագահի թեկնածուներն ընտրում են, ահազանգերը շարունակվում

Ակտիվություն, ընտրակեղծիքներ, «հանուն Հայաստանի». Նախագահի թեկնածուներն ընտրում են, ահազանգերը շարունակվում
Ակտիվություն, ընտրակեղծիքներ, «հանուն Հայաստանի». Նախագահի թեկնածուներն ընտրում են, ահազանգերը շարունակվում

Փետրվարի 18-ին` առավոտյան ժամը 8-ին բացված ընտրատեղամասերում աշխուժություն է տիրում: Ժամը 14:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, արդեն իսկ մասնակցել է ընտրողների 33.09 տոկոսը, կամ 836 710 ընտրող:
Այս պահի դրությամբ, մեծամասամբ մայրաքաղաքում տեղակայված ընտրատեղամասերում արդեն իսկ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել թեկնածուների մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում անկախությունից ի վեր տեղի ունեցող նախագահական ընտրություններին նախագահի աթոռի համար պայքարում են 7 թեկնածուներ` գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ ոչ մի տեղ չաշխատող Վարդան եւ իրեն էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյան:

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ հետ ընտատեղամաս գալով քվեարկել է «Ապահով Հայաստանի համար»:

«Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար»,-քվեարկելություն հետո ասել է Սարգսյանը լրագրողներին:

Հրանտ Բագրատյանը

Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե քվեարկում է «նոր Հայաստանի» համար: Նա նաեւ չի բացառել «հետընտրական զարգացումները»:

«Հայրենիքի համար» իր քվեն տված «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ը բնորոշել է, որպես «Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օր»:

Սովորույթի համաձայն ոտքով ընտրատեղամաս գալով, Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ «Բոլորի համար ակնհայտ է, որ ժողովուրդը կողմնորոշվել է իր հաղթանակի եւ մեր հանրապետության կայացման օգտին»:

Վարդան Սեդրակյանը

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը բոլոր թեկնածուներին հաջողություն եւ ազատ, արդար ընտրություններ մաղթելով, հայտարարել է, որ հաղթանակի սպասումներ ունի:

Արման Մելիքյանն, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, մեկնաբանություններ չի տվել:

ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քվեարկելու է մայրաքաղաքից դուրս, եւ ներկա պահին դեռեւս չի քվեարկել, մինչդեռ Անդրիաս Ղուկասյանը` բաղրամյան 24-ում շարունակում է հացադուլը: Նա հայտարարել է, որ չի քվեարկելու այդ կերպ շարունակելով իր բողոքը «կեղծված ընտրությունների» կապակցությամբ:

Տեղեկացնենք, որ առավոտ կանուխ բացված ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների քվեարկության մեկնարկին զուգահեռ մեկնարկել են նաեւ ընտրակաշառքների, խախտումների վերաբերյալ ահազանգերը:

Այս պահի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են եղել ինչպես կրկնակի քվեարկությունների, ընտրակաշառքների, ուղորդումների, այնպես էլ միկրոավտոբուսներով մարդկանց ընտրատեղամասերով քվերակությունների ուղեկցելու եւ այլ խախտումների վերաբերյալ, որոնք հիմնականում վերագրվել են գործող նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցներին:

Րաֆֆի Հովաննիսյանը

Կնոջ ուղեկցությամբ ընտրատեղամաս ժամանած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել ՀՀԿ թեկնածու օգտին խախտումների վերաբերյալ հարցերին:

«Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք արվում են, բնակաբանար լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Իրավապահ մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնելու են անհրաժեշտ բոլոր գործառույթները, որպեսզի կասկած չմնա, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և առանց ընտրախախտումների»,-լրագրողներին ասել է վարչապետ Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, նախագահական ընտրություններին նախագահ է ընտրվում ընտրողների կեսից ավելիի քվեները ստացած թեկնածուն:

Ըստ ոստիկանության հրապարակած վերջին տվյալների, ընտրողների թիվը Հայաստանում 2 միլիոն 505 հազար 980 է։

Ի տարբերություն անցած ընտրությունների, այս ընտրությունները առանձնանում են նրանով, որ մեծ հաշվով «մրցակցային» չեն:

Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներ համարվող նախկին իշխանական կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն ի դեմս Գագիկ Ծառուկյանի, եւ ընդդիմությունն ի դեմս ՀԱԿ առաջնորդ, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններին չեն մասնակցում:

© Medialab.am

Ֆոտոպատմությունն այստեղ