Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը
Հեղինակ MediaLab

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցով մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր առավոտյան մասնակցել է եվրասիական նախագծի 25-ամյակի ու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի կապակցությամբ Մոսկվա քաղաքի մետրոյի թեմատիկ գնացքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Փոխվարչապետը՝ որպես ԵԱՏՀ տնտեսական խորհրդի նախագահ, շնորհավորել է բոլորին և շնորհակալություն հայտնել նման միջոցառման կազմակերպման համար: Մհեր Գրիգորյանը խորհրդանշական է համարել այս հոբելյանական տարեթվերի նշումը գնացքի մեկնարկով: Ըստ փոխվարչապետի՝ շարժում խորհրդանշող միջոցառումն իր խորհրդով ներկայացնում է միության մասին պատկերացումներն ու տեսլականը:

Գնացքը բաղկացած է 5 վագոններից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ԵԱՏՄ անդամ մեկ երկիր, ինչպես նաև ԵԱՏՄ ձեռքբերումներն ու հաջողությունները: Մոսկվայի մետրոյի ԵԱՏՄ թեմատիկ գնացքի Հայաստանին նվիրված վագոնում ուղևորները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի խորհրդանիշներին և ճարտարապետական նմուշներին, ինչպիսիք են՝ Արարատ լեռը, Կառավարության շենքը, Կասկադ համալիրը, Մայր Հայաստան հուշարձանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: