Կապանի Եղբայրական գերեզմանատան հարակից ճամբարում իսպանացի տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com

Քիչ  առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում ծավալված ճամբարային ավանում տեղադրված տնակի մեջ տղամարդու դի կա։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Փրկարարներն ու ոստիկանները տնակում հայտնաբերել են Իսպանիայի Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Խավիեր Ֆերնանդեսի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ակլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում: