Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ. 800 կրակոց

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ. 800 կրակոց
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ. 800 կրակոց

Հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Ինչպես տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: