Սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծը կներկայացվի հաջորդ տարի

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ կլինի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիս, դրանից հետո կսկսվեն հանրային քննարկումներ, սակայն ամբողջական նախագիծը կներկայացվի հաջորդ տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պաատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին:

Մակունցը հիշեցրեց, որ նախարարությունը 2019-ին հայտարարել էր, թե պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ աշխատելու համար: Նա հետաքրքրվեց, թե աշխատանքներն ինչ փուլում են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։