Արմեն Մուրադյանը հուշանվեր հանձնեց ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի մորը

Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան լսարանը։ Միջոցառմանը ներկա էր Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը, որին կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը հուշանվեր-վզնոց հանձնեց։ Մուրադյանն իր ելույթում տեղեկացրեց, որ ապրիլի սկզբի օրերին այգում կտնկվի Արմենակ Ուրֆանյանի սիրելի ծառը՝ բալենին։ Նա խոսեց նաև վերսկանգնողական կենտրոնի մասին։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: