Գորիսի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Բարձրավան գյուղում կատարված դանակահարությունը․ Տեսանյութ

Օգոստոսի 18-ին հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով Բարձրավան գյուղի մի բնակիչ բուժօգնության է տեղափոխվել:

Տուժողի հարազատները բժիշկներին հայտնել էին՝ իբր ձիուց է ընկել: Սակայն նախ` հիվանդանոց, ապա Բարձրավան մեկնած օպերատիվ խումբն այլ բան պարզեց:

Օգոստոսի 18-ին, ժամը 19-ի սահմաններում, գյուղի ակումբի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր Գորիս քաղաքի 17-ամյա մի բնակիչ:

Հարազատների հետ բացատրական աշխատանքի շնորհիվ նա նույն օրը ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանեց կատարածը:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։