Այրվում է թանգարանային գնացք

Հեղինակ MediaLab

Հունիսի 12-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մոտ այրվում է թանգարանային գնացք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։