Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել է քրեական գործ
Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Ներկայացում բիզնեսի մոտ 10 ներկայացուցիչներ արդեն հայտարարագրել են իրենց եկամուտները, իսկ ոմանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ Հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները: Որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք ներկայում նախաքննության փուլում են»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա չհայտնեց, թե քանի քրեական գործ է հարուցվել, սակայն նշեց, որ շոու բիզնեսի մոտ 10 ներկայացուցիչ արդեն ներկայացրել է հայտարարագիր: