«Արտակարգ ամառը` արտակարգ գրքով». ընթերցանության նոր նախագիծ աշակերտների համար

Հեղինակ MediaLab

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ընթերցանության նոր նախագծի մեկնարկ` 13-ից 15 տարեկան աշակերտների համար: Նախագծի նպատակն է արթնացնել սերը գրքի նկատմամբ, խթանել աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտքի զարգացումը, ձևավորել խոսքային մշակույթ։ Նախագծի խորագիրն է «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով», որի շրջանակում աշակերտն իր ընտրությամբ կարդում է հայ կամ համաշխարհային գրականությունից որևէ արձակ ստեղծագործություն և 100-150 բառի շրջանակում ներկայացնում է իր վերլուծությունը գրքի բովանդակության կամ որևէ կերպարի մասին։ Աշխատանքները հրապարակվելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում և պաշտոնական կայքում։

Մեզ հետաքրքիր է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարծիքն ու մեկնաբանությունը գեղարվեստական ստեղծագործությունների մասին։ Խնդրում ենք աշխատանքներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` օգոստոսի 10-ից 14-ը ընկած ժամանակահատվածում (կից անհրաժեշտ է ներկայացնել աշակերտի անուն-ազգանունը, դասարանը, դպրոցը, մարզը և լուսանկարը)։

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։